Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ղարամյանը հաղթեց

Սպորտ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի շախմատի բաց առաջնության 4-րդ տուրում հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը սպիտակներով հաղթելով Լորան Դ'Կոստային, վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ միանձնյա առաջատար Սեբաստիան Ֆելերին (Ֆրանսիա), որը 100 տոկոսանոց արդյունք ունի: Իսկ ահա մյուս հայ շախմատիստ Գարի Գիրոյանը անհաջողության մատնվեց եւ էլ ավելի զիջեց դիրքերը:

Այսօր, 5-րդ տուրում, Տիգրան Ղարամյանը սեւերով կմրցի իսրայելցի Դան Ցոլերի հետ:

Հավելենք, որ Փարիզի շախմատի բաց առաջնության 85-ամյա պատմության ընթացքում առայժմ ոչ մի հայազգի շախմատիստ չի նվաճել չեմպիոնի կոչումը: