A
A
Իրանցի շախմատիստը` Հայաստանի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում եզրագիծը հատեց շախմատի Հայաստանի պատանեկան (մինչեւ 10 տարեկաններ) առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Հայկ Մարտիրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նրան միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին Արթուր Հողմցյանը եւ Արմենակ Նազարյանը, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:
Մինչ այդ Ջերմուկում կայացել էին նաեւ մյուս տարիքային խմբերի հանրապետական առաջնությունները: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում առաջին տեղը գրավեց իրանցի Մոհամեդ Ռեզա Ասյար-Զադեն (7,5 միավոր), մինչեւ 14 տարեկանների առաջնությունում հաղթեց Նորայր Թորոսյանը (8), իսկ 18 տարեկան շախմատիստների պայքարում լավագույն արդյունք ցույց տվեց Սյուզան Շաքրյանը (7):