Ճանապարհորդություն ոսկե ժամանակաշրջան` Jazz նվագախմբի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական ջազ նվագախումբը մեկ տարի համավարակով և պատերազմով պայամանավորված հարկադիր դադարից հետո Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում բացեց իր նոր համերգաշրջանը թեմատիկ համերգով՝ «Ռետրո ջազ», երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի մեծ նվագախմբերի ոսկե դարաշրջան՝ Դյուկ Էլլինգտոնից ու Գլեն Միլլերից մինչև Քաունթ Բեյսի ու Արտեմի Այվազյան:
«Փոքր կազմով ելույթներ ունեցել ենք, սակայն սա մեծ դադարից հետո առաջին մեծ համերգն է մեր սիրելի դահլիճում: Հուսով եմ, որ արդեն ամենամսյա պարբերականությամբ թեմատիկ համերգներ կունենանք, նվիրված որևէ երաժշտի կամ ժանրի»,-ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:
Նրա խոսքով, հարկադիր դադարը որոշել են օգտագործել ձայնագրություններ կատարելու:
«Պատերազմի տխուր օրերին զուգահեռ ավարտեցինք ձայնագրությունները այդ հույզերով, հույսերով ու մտքերով և ապրիլին կունենանք ձայնասկավառակի շնորհանդես և մեծ համերգ»: