Բացել լրահոսը Փակել լրահոսը
10.0dWL3
A A
Պաշտոնական

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման է ենթարկվել ԱԱԾ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։

«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։ Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»,- գրել է փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում։