Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043912
A A
Պաշտոնական

Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքներում չպայթած հրթիռներ և կասետային ռումբեր են վնասազերծվելու

Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված պայթյունավտանգ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարկ իրավիճակների պետական ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ,Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում:
Տեղեկատու հեռ. 911»,- գրված է ծառայության հաղորդագրությունում: