Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումն անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, երբ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Իր հրաժարականի մասին Գախարիան հայտարարել է այսօր կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում:

Իրակլի Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը: Այժմ նա Ներքին գործերի նախարարի պաշտոնն է զբաղեցնում: