A
A
911 վարչական վարույթ՝ 2020թ․-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին հարուցել է 911 վարչական վարույթ. 744-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 167-ը՝ դիմումի հիմքով։
Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 270 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 500 վարույթ կարճվել է։
2020 թվականին Դեղերի շրջանառության վերահսկողության ապահովման ոլորտում հարուցվել է 283 վարույթ, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ապահովման ոլորտում՝ 187, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահովման ոլորտում՝ 292, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ապահովման ոլորտում 149 վարչական վարույթ։