Նախագահները Մարադոնայի կողմն են
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Դե Կիրշները գովեստի խոսքեր է ասել երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հասցեին, չնայած այն բանին, որ նրա ղեկավարած թիմը անհաջողության մատնվեց աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ խաղում` 0:4 խոշոր հաշվով պարտվելով Գերմանիայի ընտրանուն:
«Մենք բոլոր էլ վշտացած են մեր թիմի պարտությունից, սակայն ֆուտբոլում, ինչպես եւ կյանքում, լինում են եւ հաղթանակներ, եւ պարտություններ: Ես ցանկանում եմ, որ Մարադոնան այցելի նախագահական նստավայր, քանի որ նա այդ իրավունքն ունի: Ինքս զանգահարել եմ նրան, սակայն նա չկարողացավ խոսել, քանի որ ... արտասվում էր»:
Քրիստինա Ֆերնանդես Դե Կիրշները հույս է հայտնել, որ Մարադոնան կշարունակի աշխատել հավաքականում եւ թիմը կպատրաստի աշխարհի 2014 թ առաջնությանը:
Սակայն ըստ արգենտինական լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների` Դիեգո Մարադոնան չի ցանկանում շարունակել զբաղեցնել այդ պաշտոնը: «Ամեն ինչ ավարտված է, իմ ժամանակը լրացավ: Ես թիմին տվեցի այն ամենը, ինչին ի վիճակի էի», - հայտարարել է անվանի ֆուտբոլիստը:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան նույնպես ցանկանում է, որպեսզի Դիեգո Մարադոնան շարունակի գլխավորել հավաքականը: Սակայն ՖՖ միաժամանակ նոր մարզիչ է փնտրում: Մասնավորապես ֆեդերացիան արդեն առաջարկով դիմել է Պարագվայի ընտրանու գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին` գլխավորելու երկրի ազգային թիմը: Ազգությամբ արգենտինացի 47-ամյա մասնագետը հաստատել է այդ փաստը, բացի այդ երեկ պաշտոնապես հրաժարական է տվել իր պաշտոնից: