Առաջատարների խմբում
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում 86-րդ անգամ անցկացվում է քաղաքի շախմատի բաց առաջնությունը:
Այս տարի մրցաշարին մասնակցում են մոտ 550 շախմատիստ, սակայն նրանք ըստ իրենց վարկանիշների բաժանվել են չորս խմբերի միջեւ: Գլխավոր մրցաշարում հանդես են գալիս ՖԻԴԵ-ի հաշվարկով 2200-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները: Նրանց թվում են հայազգի շախմատիստներ Տիգրան Ղարամյանը եւ Գարի Գիրոյանը:
Երեք տուրից հետո Տիգրան Ղարամյանը 2,5 միավորով գտնվում է առաջատարների խմբում: Աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Ալբերտո Դավիդը (Լյուքսեմբուրգ), Սեբաստիան Ֆելերը (Ֆրանսիա) եւ միջազգային վարպետներ Բ. Ադխիբանն ու Ս. Սետուրամանը (երկուսն էլ Հնդկաստան), որոնք վաստակել են 3-ական միավոր: Գարի Գիրոյանը 3 հնարավորից ունի 1,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է միջին տեղ:
Չորորդ տուրում Տիգրան Ղարամյանը սպիտակներով կհանդիպի Լորան Դ'Կոստայի հետ, որը նույնպես վաստակել է 2,5 միավոր: