Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնները հաղթանակով սկսեցին նոր մրցաշրջանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց թվով 82-րդ և կանանց թվով 76-րդ առաջնությունները:

Տղամարդկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, առաջին տուրում սպիտակներով հանդիպեց փորձառու Զավեն Անդրիասյանի հետ և առաջին մեկ միավորը վաստակեց: Առաջնությունը հաղթանակով սկսեցին նաև հանրապետության նախկին չեմպիոններ Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ինչպես և սպասվում էր, մեկնարկային պարտիայում վստահ հաղթեց մրցաշարի նորեկ Աստղիկ Հակոբյանին: Նրանից ետ չմնացին նաև Սուսաննա Գաբոյանն ու Նարե Առաքելյանը, որոնք նույնպես վաստակեցին առաջին միավորը:

Վաղը կկայանան երկրորդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը սևերով կհանդիպի Արման Փաշիկյանի հետ, իսկ կանանց առաջնությունում Մարիա Գևորգյանը կհանդիպի Նարե Առաքելյանի հետ: