Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043792463_0_0_1600_866_1000x541_80_0_0_b95281cb6b3a33287d6246e29e22cd07
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում  13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպանին է փոխանցվել Անկարայի խիստ դժգոհությունը Գարեի դեպքերի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Դժգոհության պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտնած ցավակցության տեքստում նշվում էր հետևյալը. «Վաշինգտոնը դատապարտում է նմանատիպ գործողությունները, եթե իրոք հաստատվի, որ Թուրքիայի քաղաքացիները սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների կողմից»:

Ի հակադրություն Վաշինգտոնի կասկածամտության՝ Թուրքիայի պաշտոնական շրջանակները պնդում են, որ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել թուրք գերիներին, այդ թվում Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցներին:

Աղբյուր՝ Ermenihaber.am