Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անց է կացվում դռնփակ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։

Բացի այդ, դատավոր Դանիբեկյանը նաև տեղեկացրեց, որ դատարան է ստացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։