Սերժ Սարգսյանի հայտարարությունները մերկապարանոց են․Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանի հայտարարությունները մերկապարանոց հայտարարություններ են, չեմ ցանկանում մեկնաբանել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Երբ ասվում է, որ 2018-ի շարժումը հակաղարաբաղյան շարժում էր, պետք է ապացույցներ ներկայացվի, ես էլ կարող եմ ասել, որ իր կառավարման 10 տարիները հակաղարաբաղյան էին, որովհետև այդ տարիների ընթացքում որևէ խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ»։
Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցին, թե ողջամիտ կասկածներ կան, որ 5 մլրդը առաջարկվել է նաև Նիկոլ Փաշինյանին, Հակոբյանն արձագանքեց՝ որևէ տեղեկություն չունի որևէ միլիարդի մասին։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ իր հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցրեց, Հակոբյանն արձագանքեց․
«Ո՞ր բանակցային գործընթացը, այն բանակցային գործընթացը, որ 7 շրջանները պետք է վերադարձվի Ադրբեջանի՞ն, այդ բանակցային գործընթացը ստոպ տրվեց և սկսվեց նոր բանակցային գործընթաց»։
Հակոբյանը հարց է բարձրացնում ՝ եթե բանակցությունները գնում էին 7 շրջանները վերադարձնելու ճանապարհով, ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան․
«Եթե այդպիսի բանակցություններ էին գնում դրսում, պետք է համահունչ պատրաստեին նաև ժողովրդին»։