Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը մոտ 185 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան (տեսանյութ)

Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական ավտոշարասյունը մոտ 185 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան: Խաղաղապահները առաքել են արտադրող կայաններ, էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր` սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար:

Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

ՌԴ ՊՆ