A
A
Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստները տեղափոխվել են նոր ակումբ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի երկու անդամները նոր ակումբ ունեն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Կիսապաշտպան Էդգար Բաբայանը տեղափոխվել է լատվիական «Ռիգա», իսկ պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ ղազախական «Աստանա»: Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում:
Նշենք, որ Էդգար Բաբայանը նախկինում հանդես էր գալիս դանիական «Հորբո» թիմում, իսկ Վարազդատ Հարոյանը՝ ռուսական «Տամբովում»: