Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գյուղատնտեսական սեզոնն է սկսվում Սյունիքում, գերեվարման նոր դեպքեր կարող են լինել. Գրիգորյան (տեսանյութ)

Այսօրվա գլխավոր խնդիրը ոչ միայն Սյունիքի, այլ նաև ՀՀ քաղաքացիների անվտանգության խնդիրն է, որը լուծված չէ։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ Սյունքից ընտրված պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Երբ այդ հարցերը մենք բարձրացնում ենք, Կառավարությունը շատ սիրուն փորձում է խուսանավել, տեղափոխել այլ դաշտ։ Եթե անվտանգության խնդիը լուծված չէ Սյունիքում, ինչքան ուզում ես բնակելի տուն կառուցիր, փոխհատուցում տրամադրիր։ Ադրբեջանցիները հիմա անցել են հոգեբանական պատերազմի, երբ անցնեք Սյունիքով դեպի Կապան, ճանապարհին գրված է «բարի գալուստ Ադրբերջան», սա հոգեբանական բռնության օրինակ է»։

Գրիգորյանի խոսքով՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ Կառավարությունը պետք է երաշիք վերցներ Ադրբեջանից, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում ռազմական գործողություն չեն իրականացնելու․

«Սահմանները շատ են մոտեցել, Ադրբեջանցիների դիրքերը շատ են մոտեցել մեր համայնքներին և՛ Ներքին Խնձորեսկում, և՛ Սիսիանում, և՛ Կապանում։ Հիմա բացվում է գյուղատնտեսական սեզոնը, սկսվելու են խնդիրներ խոշոր եղջերավոր անասունների հետ կապված, հովիվները սահմանները հստակ չգիտեն և մենք կարող ենք ունենալ գերեվարման նոր դեպքեր»։

Գրգորյանի խոսքով՝ Ադրբեջանցիները փորձելու են վախի մթնոլորտ տարածել, թեև սա սյունեցիներին խուճապի մատնել չի կարող։

Պատգամավորն ասում է՝ եթե հայ-ադրբեջանական սրացումներ լինեն, ճանապարհները շատ վտանգավոր են լինելու, ուստի պետք է այլընտրանքային ճանապարհներ ստեղծել։