Բացել լրահոսը Փակել լրահոսը
149862373_3984704191592830_3281092424188644428_n (1)
A A
Պաշտոնական

Կաթողիկոսի՝ ավտովթարի ենթարկվելու լուրը կեղծ է․ Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Վահրամ ավագ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»։