Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հզոր պայթյուն Վլադիկավկազի սուպերմարկետներից մեկում (տեսանյութ)

Հզոր պայթյուն է տեղի ունեցել ՌԴ Վլադիկավկազ քաղաքի սուպերմարկետներից մեկում, շենքը ամբողջովին փլուզվել է։ Զոհերի կամ տուժածների մասին առայժմ չի նշվում, նախնական տվյալներով՝ սուպերմարկետում գտնվել է անվտանգության աշխատակիցը, ում հաջողվել է փրկվել։

Տեղում աշխատում են փրկարարները։ 

Նախնական տեղեկություններով՝ սուպերմարկետի նկուղում թթվածների բալոններ են եղել, որոնք էլ պայթյունի պատճառ են դարձել։

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։