Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բաքվին է փոխանցվել 1 գերի, Երևան է վերադարձել՝ 5-ը․ Մուրադով (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու եւ հինգին վերադարձրել Երեւան: Այս մասին ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակում»,- ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի  ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, եւ հինգ գերիներ վերադարձվել են Երեւան: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում եւս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը: