Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցություն ստեղծի․ Էդգար Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը գտնում է, որ հասկանալու համար, թե Հայաստանում կա՞ արտահերթ ընտրությունների պահանջ, պետք էր գոնե սոցհարցում կամ ստորագրահավաք իրականացնել։ Այդ դեպքում էլ 10 կամ 20 հազար հոգու ցանկությունը բոլորովին էլ բավարար չէ ասելու համար, որ այդ պահանջը կա։ Նրա ներկայացմամբ անհրաժեշտ է այնքան մարդու ձայն, որքանով, օրինակ, հանրաքվեն կայացած կհամարվեր։

Քաղաքագետը նաև գտնում է, որ մեր երկրում քաղաքական ճգնաժամ չկա։ Իսկ նման իրավիճակ կլիներ, եթե չգործեին քաղաքական որոշումներ կայացնող ինստիտուտները՝ դա առաջանում է այն ժամանակ երբ քաղաքական մեծամասնությունը, կոալիցիան փլուզվում է, և նորը հնարավոր չի լինում կազմավորել։ Մեր երկրում նման վիճակ չկա։

«2018թ․ վերջին շրջանում թերևս եղել է նման իրավիճակ։ Կամ, միգուցե, հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված վիճակը։ Այլ հարց է, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում ավանդույթ կա, որ  լուրջ ձախողումից հետո երկրի ղեկավարը հրաժարական է տալիս։ Իհարկե, լավ կլիներ, որ այդ ավանդույթը Հայաստանում էլ ներդրվեր, բայց պետք չէ մոռանալ, որ մենք չունենք կայացած ժողովրդավարական համակարգ, և դա կարող է ցնցումներ առաջացնել»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության, մասնավորապես նախկին իշխանությունների պայքարին, ապա Է․Վարդանյանը տպավորություն ունի, որ նրանք ավելի շատ փորձում են լուծել իրենց հարստությունը, ռեսուրսները պահելու խնդիրը։ Ինչպես նաև իրենց նկատմամբ քաղհալածյալի կերպար ստեղծելու և իրենց այդպիսով պաշտպանելու խնդիրը։

Անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե կմասնակցի արտահերթ ընտրություններին, Է․Վարդանյանը չի բացառում, որ նա պարզապես նոր կուսակցություն կստեղծի։

 

Մանրամասները՝ տեսանյութում