Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karapetyan 9,02,
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ալեքսանդր Կարապետյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմը նոր համալրում է ստացել՝ հանձինս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի: Ինչպես նշում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, 33-ամյա հարձակվողը պաշտոնապես դարձել է ակումբի ֆուբոլիստը:

Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» ակումբներում: Նրա վերջին թիմը հանդիսացել է ռուսական «Տամբովը»:

Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 19 հանդիպում և խփել 6 գոլ: