Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետն այսօր ունի ամենաբարձր վարկանիշը․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Եթե կան մարդիկ, ովքեր արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն են տեսնում, պետք է այդ հարցով դիմեն ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին և արտախորհրդարանական ընդդիմությանը, այլ ոչ թե իշխանությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Երբ մենք առաջարկում էինք ընտրությունների գնալ, մեզ մերժում էին, այդ քայլով չէ՞ր փակվում սահմանադրական ճանապարհը, երբ մենք ասում ենք՝ արդեն չի լինում ձգել այս գործընթացը, և իշխանությունը պետք է շարունակի գործել, դա հակասահմանադրակա՞ն է, իսկ ո՞րն է սահմանադրականը։ Երբ մեր գործընկերները պատրաստ կլինեն, մենք կվերսկսկենք այդ քննարկումները»։

Սիմոնյանը հիշեցրեց՝ իրենց կողմից ներկայացված է ճանապարհային քարտեզ, որը իրականացնում են, նաև պնդում է՝ ընդդիմությունը չի կարողանում հստակ պահանջ ձևակերպել․

«Թող բոլորով հայտարարեն, որ եթե ընտրություն լինի, մասնակցեն, Վազգեն Մանուկյանն այլևս թեկնածու չէ, մենք կքննարկենք։ Թող կոնկրետ առաջարկ ձևակերպեն»։

ԱԺ փոխխոսնակն ասում է՝ հուշագրի ստորագրումը պարտադիր է քաղաքական դաշտը ցնցումներից զերծ պահելու համար, նաև ասում է՝ իրենց թիմի ամրության վերաբերյալ քննարկումները տեղին չեն։

Ըստ Սիմոնյանի՝ վարչապետն այսօր ունի ամենաբարձր վարկանիշը առկա քաղաքական գործիչներով։