Բացել լրահոսը Փակել լրահոսը
146468530_1685445734961825_5430688845711360506_o
A A
Պաշտոնական

Արթիկի տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Արթիկի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Նաիրիի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին անձրև է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: