A
A
Սերենա Ուիլյամսը հաղթեց մեկնարկում, իսկ նախկին չեմպիոնը պարտվեց. Australian Open
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինը՝ Australian Open-ը:
Մրցումների առաջին օրը գրանցվեց առաջին անակնկալը: Ավստրալիայի բաց առաջնության 2016 թվականի չեմպիոն, գերմանացի Անգելիկ Կերբերը, անսպասելի զիջեց ամերիկուհի Բերնարդ Պերեին՝ 0:6, 4:6:
Իսկ ահա Ավստրալիայի յոթակի չեմպիոն, ամերիկացի Սերենա Ուիլյամսը, մեկնարկային խաղում վստահ հաղթեց գերմանուհի Լաուրա Զիգեմունդին՝ 6:1, 6:1: Երկրորդ փուլում աշխարհի նախկին առաջին ռակետը կմրցի սերբ Նինա Ստոյանովիչի հետ: