A
A
Հնդկաստանում ավելի քան 150 մարդ անհետ կորել է սառցահոսքից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավելի քան 150 մարդ է անհետացել սառցահոսքի հետևանքով:
Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հսկայական սառցե զանգվածները ցած են իջել Ալակնանդե եւ Դհաուլիգանգե հիմալայան լեռնային գետերով եւ հեղեղումներ առաջացրել բարձրլեռնային շրջաններում: Ավելի ներքեւ տեղաբաշխված Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքների ՀԷԿ-երն արտակարգ ռեժիմով բաց են թողնում ջուրը։ Այդպես իշխանությունները փորձում են կանգնեցնել ավերածությունները։
Սպառնալիքի տակ է այն աշխատողների անվտանգությունը, որոնք զբաղված են այդ շրջանում ավտոմոբիլային եւ երկաթուղային կամուրջների կառուցման նախագծերում, ինչպես նաեւ գետի հարեւանությամբ գտնվող բնակավայրերում: Ջրհեղեղի կապակցությամբ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանից ներքև գտնվող բնակավայրերը։
उत्तराखण्ड में फिर आई आपदा, चमौली में टूटा नंदा देवी ग्लेशियर, भची भयानक तवाबी, कई लोग बहे, देखें वीडियो#Chamoli#Uttarakhand#chamolipolice pic.twitter.com/OySbcH9PCc
— leadnationfirst (@leadnationfirst) February 7, 2021