Բացել լրահոսը Փակել լրահոսը
95a048462aa0c9a1f41fe36bd7da1b36
A A
Հասարակություն

Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի

Սպանություն է տեղի ունեցել Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում։ Տեղեկությունը հայտնում է  Shamshyan.com-ը։

Երեկ՝ փետրվարի 6-ի գիշերը՝ 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ  ռեստորանում ծեծկռտուք է: Ապա թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն է:  Մարմնական վնասվածք  է ստացել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Սահակ Կարապետյանը:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: