A
A
Անհետ կորածների խնդրով Արցախում ռուս խաղաղապահներին է դիմել շուրջ 2.4 հազար մարդ
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունելության կետը, որը «թեժ գծի» օգնությամբ հավաքագրում է պատերազմի մասնակիցների, անհետ կորածների տվյալները։ Այս ընթացքում արդեն ավելի քան 2 392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, նրանցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։
«Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին», – ասվում է հաղորդագրության մեջ։