A
A
«Ռոման» պարտվեց «Յուվենթուսին», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենթուսը» սեփական դաշտում ընդունեց Հռոմի «Ռոմային»:
Տանտերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին և վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Գնդակներից մեկը հեղինակեց պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր «Ռոմայի» մեկնարկային կազմում, մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Յուվենթուսն» այս հաղթանակից հետո վաստակեց 42 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Ռոման» իր ունեցած 40 միավորով նահանջեց 4-րդ տեղ: Հռոմեական ակումբը Իտալիայի առաջնությունում հաջորդ խաղը կանցկացնի փետրվարի 14-ին, «Ուդինեզեի» հետ: