A
A
Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի և փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ այսօր ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին:
Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով: Նա միաժամանակ իր խոնարհումն է հայտնել հերոսածին ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին` վստահեցնելով, որ միշտ իրենց կողքին է և պատրաստ աջակցելու իրենց խնդիրների լուծմանը:
Համահավաք դիվիզիայի հրամանատար և «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանն էլ ներկայացրել է նահատակված հերոսների սխրանքները, որոնք բարձր են գնահատվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից և վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի.
Գ. Առատաշեն, Հարություն Անդրիասյան Գևորգի