Բացել լրահոսը Փակել լրահոսը
1042620
A A
Հասարակություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել ՊՆ-ի դիմաց (տեսանյութ)

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

«Մենք հանդիպում ենք պահանջում Վաղարշակ Հարությունյանի հետ: Գա, հակիրճ մեր հարցերին պատասխանի, որպեսզի իմանանք, թե ինչ պետք է անենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:
 

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավելեցին, որ հանդիպում են ցանկանում նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ: