Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Բաբուջյանը հաղթեց շախմատի Հայաստանի 1-ին խմբում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը։

Մրցումների առաջատար Լևոն Բաբուջյանը վերջին՝ 13-րդ տուրում, ոչ-ոքի խաղալով իրեն հետապնդող Մամիկոն Ղարիբյանի հետ, վաստակեց 9 միավոր և պահպանեց առաջին հորիզոնականը: Նրան հաջորդող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաղթեց միակ կին մասնակից Աննա Սարգսյանին և միավորների քանակը հասցրեց 8,5-ի: 

Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը և Արման Միքայելյանը 8-ական միավորով բաժանեցին 3-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զբաղեցրեց առաջինը նշված գյումրեցի շախմատիստը, որը մրցաշարի հաղթող Լևոն Բաբուջյանի և 2-րդ տեղը գրաված Տիգրան Հարությունյանի հետ իրավունք ստացավ մասնակցելու 2021թ Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնությանը: