Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Փյունիկը» ստուգողական խաղում պարտվեց բելառուսական «Շախտյորին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ետնապահ Երևանի «Փյունիկը» պատրաստվելով առաջնության գարնանային հատվածին, այսօր ստուգողական խաղ է անցկացրել Սոլիգորսկի «Շախտյորի» հետ:

ԱՄԷ Շարջա քաղաքի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է բելառուսական թիմի հաղթանակով: Առաջին խաղակեսում «Փյունիկը» չնայած երկու անգամ հայտնվել է հետապնդողի դերում, սակայն երկու դեպքում էլ կարողացել է վերականգնել հավասարությունը: Մեր թիմի կազմում աչքի են ընկել Օլեգ Կոժուշկոն ու Արտյոմ Ավանեսյանը: Երկրորդ խաղակեսում մրցակիցը երրորդ անգամ է առաջ անցել հաշվի մեջ և կարողացել է պահպանել առավելությունը՝ 3:2:

Նշենք, որ երկու օր առաջ «Փյունիկը» ընկերական առաջին խաղում 1:0 հաղթել էր ռուսական «Ռոդինային»: Ստուգողական երրորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի փետրվարի 12-ին: Այդ օրը «Փյունիկը» կմրցի Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ, որը երեկ ընկերական խաղերում հաղթել էր և «Արարատ-Արմենիային» (4:0), և «Նոային» (3:0):