A
A
Ռազմամթերք եւ սառը զենք՝ մետրո մտնող ուղեւորի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթյա բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: