Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Եթե այսպես շարունակվի, վաղը-մյուս օրը մենք կտրաքենք․ Րաֆֆի Մխչյան (տեսանյութ)

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը գտնում է, որ մինչև մեր երկրում ներքաղաքական վիճակը չկայունանա, տնտեսությունը զարգացում չի ունենա։

«Երբ կայունություն լինի Հայաստանում, վեկտորները կսկսեն վերև բարձրանալ։ Այնքան ժամանակ, քանի դեռ չկա կայունություն, չի լինի տնտեսական աճ։ Բայց, եթե այս ներքին խլվրտումները, ասեկոսեներն ու ցույցերը վերջ չունենան, մենք աճ չենք ունենա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Վերջինս նաև ունի սուրճի արտադրություն և արտահանում է իր արտադրանքը։ Ասում է, անցած տարվա սեպտեմբերից՝ պատերազմից հետո շրջանառության շատ մեծ՝ մոտ 50 տոկոս անկում ունեն։ Եվ հավատացնում է, որ նույն վիճակում է Հայաստանի տնտեսվարողների մոտ 80 տոկոսը։

«Մենք այսպես երկար չենք կարող դիմանալ։ Եթե այսպես շարունակվի, մենք դուրս կթռնենք մեր շուկաներից, մենք կսննկանանք։ Ներքաղաքական իրավիճակը բերում է նրան, որ ամբողջ տնտեսության տրամադրությունն է խաթարվել, չի կարող այսպես երկար շարունակվել։ Եթե այսպես շարունակվի, վաղը-մյուս օրը մենք կտրաքենք»,- հավելում է Ր․Մխչյանը։

Պատասխանալով հարցին, թե նախկինի նման հիմա նույնպես հարկային և մաքսային ծառայությունները անհանգստացնո՞ւմ են գործարարներին, ասաց․

«Վերջերս եկել էին օպերվարչությունից։ ժամանակին որ գալիս էին, մենք վախից չգիտեինք, ինչ անեինք, որովհետև ահավոր տեռոր էին տարածում։ Վերջերս եկան, ստուգեցին, շնորհակալություն հայտնեցին և գնացին։ Ես մնացի զարմացած»,- ասում է Ր․Մխչյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում