Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նոյեմբերյանի ոստիկանները բացահայտեցին «անհաղորդում» դանակահարությունը (տեսանյութ)

Փետրվարի 1-ին միջադեպ է եղել Նոյեմբերյան քաղաքի Ոսկեվան բնակավայրում: Այն ավարտվել էր դանակահարությամբ, սակայն ոչ հիվանդանոց, ոչ էլ ոստիկանություն դիմող չէր եղել: Նոյեմբերյանի քրեական հետախույզներն այդ մասին տեղեկացան բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցների արդյունքում:

Նրանք պարզեցին, որ փետրվարի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ծագած վիճաբանության ժամանակ, նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Կողբ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 17-ամյա տղային` պատճառելով վնասվածք:

Արդեն փետրվարի 2-ին դանակահարողը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում խոստովանեց արարքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործության գործիքը` գաղտնի փականով դանակը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`