Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում խոշոր հաշվով պարտվեց «Զենիթին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր ստուգողական խաղում ուժերը փորձարկեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։

Դուբայում կայացած հանդիպումն ավարտվեց Ռուաստանի չեմպիոնի խոշոր հաղթանակով՝ 4։0։ Առաջին խաղակեսում մրցակիցը հաշիվը բացեց վիճելի 11 մ հարվածից հետո, իսկ երկրորդում գոլերը խփեց խաղից։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» երեկ ստուգողական հանդիպումում ոչ-ոքի էր խաղացել ռուսական «Ռոդինայի» հետ՝ 1։1։