Բացել լրահոսը Փակել լրահոսը
arm15181063912_574436628
A A
Քաղաքականություն

Այս 3 օրերին Հայաստանից մեկնել է 3 900 մարդ, եկել՝ 3 400-ը. փոխվարչապետը տվյալներ ներկայացրեց (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից  հետաքրքրվեց՝ ի՞նչ արդյունքներ ունենք փետրվարի 1-ից գործարկված «Ճամփորդիր առանց covid 19-ի» ծրագրի հետ կապված։

Վարչապետը նախ արձանագրեց՝ ծրագիրը մեկնարկել է հաջողությամբ և ըստ իր ունեցած վիճակագրության՝ խնդիր է առաջացել միայն 7 քաղաքացիների պարագայում, մինչդեռ խոսք է գնում հազարավոր մեկնողների մասին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նաև Հայաստան վերադարձողների թիվն է շատ մեծ, ինչը, ըստ նրա, նույնպես կարոևոր տնտեսական գործոն է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ փետրվարի 15-ից ունենալու ենք օրական  4 կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է փետրվարի 1-ից մեկնողների և վերադարձողների թվին, Մհեր Գրիգորյանն արդեն հստակ վիճակագրություն ներկայացրեց․

«Այս երեք օրվա ընթացքում Հայստանից օդային ուղիներով մեկնել է  3900 մարդ, վերադարձել է 3400 մարդ, հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263 քաղաքացի։ Կարող ենք վստահ ասել՝ հավելվածը լիարժեք աշխատում է։ 7 քաղաքացիների դեպքում առաջացած խնդիրը հավելվածի հետ կապ չունի, ըստ նախնական տեղեկությունների՝ ռուս սահմանապահների մոտ կասկածներ է առաջացրել թղթային «QR» կոդը»,-նշեց գրիգորյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց՝ ծրագիրը սկսել են իրականացնել 2 լաբորատորիաների հետ, բայց արդեն միացել են ևս 6 լաբորատորիաներ, և առանց հերթերի կարողանում են իրականցնել թեստավորումը։

Նշնենք նաև, որ թեստավորումն իրականացվում է հատուկ այն լաբորատորիաներում, որտեղ որ կան տեխնիկական համապատասխան հնարավորությունները։