Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մաքսիմ Զադերական մինչև «Արարատ» տեղափոխվելը հանդես է եկել Ուկրաինայում: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել «Ստալ»: Նրա վերջին ակումբը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում: