Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի 1-ին խմբի առաջնությունում առաջատարը Լևոն Բաբուջյանն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վաղը եզրագիծը կհատի շախմատի Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը:

Կայացած 12 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, որը վաստակել է 8,5 միավոր: Նա հերթական խաղում սպիտակներով վստահ հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանին:

Երեք շախմատիստներ՝ գրոսմայստեր Տիգրան Կ. Հարությունյանը և միաջագային վարպետներ Մամիկոն Ղարիբյանն ու  Դավիթ Շահինյանը, 7,5-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: Նրանց հաջորդում են գրոսմայստեր Արման Միքայելյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որոնք ունեն 7-ական միավոր: Հենց այս յոթնյակն էլ կվիճարկի բարձրագույն խմբի երեք ուղեգրերը:

Վաղը  կայանալիք վերջին՝ 13-րդ տուրում, սկզբունքային նշանակություն ունի Մամիկոն Ղարիբյան - Լևոն Բաբուջյան պարտիան: Մյուս հանդիպումներում առաջատարները խաղում են մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող շախմատիստների հետ: