Բացել լրահոսը Փակել լրահոսը
146036435_2680277752220904_3860461100735497190_o
A A
Պաշտոնական

Սևանա լճի ավազանի համար կառավարությունը մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին։
 
Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։
 
Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների հասցեագրման, շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։
Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝
 
 «ԵՄ-ն Սևանի համար»
 
Ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
 
ԵՄ «Ջրային նախաձեռնություն+»
 
Ծրագիրն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։
 
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար»
 
Ծրագրի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։
 
Քննարկվել են նաև 2019թ․ հունիսից Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝ «Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն գլուխների» միջոցառումների իրականացման աշխատանքները։
 
Անդրադարձ է կատարվել ԵՄ-TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումներին և Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ԵՄ-Թվինինգ տեխնիկական աջակցության գործիքի շրջանակներում «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին»
 
ՀՀ օրենքների վերանայման գործընթացին։
 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև ԵՄ «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։