Երեսփոխան Անուշ Բեղլոյանը մոռացել է, ՀՀ ԱԺ պատգամավոր է, թե՞ Միլլի Մեջլիսի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի հատվածում Հայրենիքի փրկության շարժման անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա։ Նշենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։
Ակցիայի մասնակիցների հայտարարությունների առանցքում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի միջազգային կոնֆերանսում արած այն արտահայտությունն է, թե կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը՝ Հայաստանը թե Ադրբեջանը։
«Նա լավ չի հասկացել, ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ Միլլի Մեջլիսի: Մենք հավաքվել ենք, որ տիկնոջը հիշեցնենք, որ ինքը Հայաստանի ԱԺ պատգամավոր է եւ իրավունք չունի նման հիմարություններ ասել, այն էլ միջազգային հարթակներում,- նշեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Վերջինիս խոսքով, նորմալ երկրի ղեկավարները, եթե իրենք դավաճաններ չլինեին, եթե երկիրը ծախած չլինեին, այս պահին կմտածեին հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին.
«Գերիների խնդիր, սոցիալական խնդիրներ, բանակաշինության խնդիրներ, էլ չեմ ասում, որ սահմանագծումը թողնված է գյուղացիների եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի վրա: Երեւանից սահմանապահ գյուղերի գյուղապետերին ասում են, եթե կարող եք այսինչ տունը պահեք: Եվ այդ պայմաններում ԱԺ արտահերթ նիստով ամենակարեւոր խնդիրը ո՞րն է՝ կալանքի դատարաններ ստեղծելը: Դատարաններ, որոնք ինձ, իմ ընկերներին, այլախոհներին ավելի հեշտ կարողանան ճաղերի հետեւում հայտնվացնել: Սա առաջին նպատակն է այս հավաքի»,-ասաց Մամիջանյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է Դատաիրավական օրենսգրքում փոփոխութուններ կատարելու հարցը։