Բացել լրահոսը Փակել լրահոսը
145985624_1690995004433028_406220808051262978_n
A A
Պաշտոնական

Քննարկվել է ՀՀ-ին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները

Ս․թ․ փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։ ՀՀ դեսպանը շնորհավորել է Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի Գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել նրան։

Դեսպանները քննարկել են Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայաստանին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: