Բացել լրահոսը Փակել լրահոսը
նավալ
A A
Քաղաքականություն

Նավալնիի պայմանական պատիժը փոխարինվեց 3,5 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի բանտում

Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը չեղյալ է հայտարարել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեր»-ի գործով եւ փոխարինել այն 3.5 տարի  իրական պատժաչափի՝ ընդհանուր ռեժիմի բանտում:

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Դատարանը գտել է, որ դատապարտման համար կան բավարար ապացույցներ:

Մինչ այս Նավալնիին 3 անգամ հաջողվել էր խուսափել  պատժաչափը իրական պատժով փոխարինելուց: Մերժման որոշումները կայացվել են Մոսկվայի Լուբլինի դատարանի կողմից 2015 և 2016 թվականներին, իսկ Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը 2017-ին նույնպես միայն երկարացրել է նրա փորձաշրջանը ՝ առանց նրան ՔԿՀ ուղարկելու հարց բարձրացնելու:

Կասեցված պատժի փոփոխման որոշումը դեռ ուժի մեջ չի մտել. կողմերը բողոքարկելու համար տասը օր ժամանակ ունեն: