Մահացել է «Արարատ-73» թիմի գլխավոր մարզչի օգնական Հովհաննես Աբրահամյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73» թիմի գլխավոր մարզչի օգնական Հովհաննես Աբրահամյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հովհաննես (ֆուտբոլային աշխարհում ավելի շատ հայտնի է Օնիկ անունով) Աբրահամյանը ծնվել է 1932 թվականին: Նա ֆուտբոլ խաղալ սկսել է 1953 թվականին, Երևանի «Սպարտակում»: Երկար տարիներ եղել է թիմի առաջատար հարձակվողը: Ընդհանուր առմամբ խփել է 100-ից ավելի գոլ:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի՝ հիմնականում կատարելով գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Եղել է լեգենդար «Արարատ-73» թիմի պետը: Հետագայում աշխատել է նաև որպես ֆուտբոլի տեսուչ, ակումբի խորհրդատու:
Ձեզ ենք ներկայացնում 2017 թվականի նոյեմբերին անվանի ֆուտբոլիստի հետ «Ա1+»-ի պատրաստած հարցազրույցը:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը