Բացել լրահոսը Փակել լրահոսը
1042173
A A
Հասարակություն

Պապիկյանը ներկայացրել է պետգույքի կառավարման կոմիտեի նոր նախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 2-ին աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին՝ դժվարին փուլում պետական կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։

Նախարարի գնահատմամբ՝ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել համակարգը բարեփոխելու ուղղությամբ, և առաջիկայում ևս անելիքները շատ են այդ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հատկապես քաղաքացիների համար ոլորտի թափանցիկությունն ու գույքի հասանելիության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն