Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ Սարգսյան
A A
Հասարակություն

Անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը․ Գարիկ Սարգսյան

Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը։

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։

Շնորհակալ եմ Վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։ Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ինչպես նախորդ աշխատանքում, այնպես էլ այստեղ, ծավալելու եմ թափանցիկ և հաշվետվողական գործունեություն։

Մեր երկրի համար այս բարդ ժամանակներում, միայն բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք մեր հայրենիքը շեն ու բարեկեցիկ դարձնել»,- գրառել է Սարգսյանը։