Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սխալ լաբորատորիայի ընտրությունը՝ ինքնաթիռ չթողնելու պատճառ (տեսանյութ)

Այսօրվանից մեկնարկեց մեկամսյա պիլոտային ծրագիրը, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում։

Այսօր Երեւանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի։ Զվարթնոց օդանավակայանը բազմամարդ էր։  Մեկնողների խոսքով՝ տոմսերի գների աճ կա, սակայն ճանապարհների բացվելուն այնքան են սպասել, որ գնային փոփոխությունը խանգարող հանգամանք չի հանդիսացել։ Տոմսերի գինը հասել էր մինչեւ  300000 դրամի։

Քաղաքացիների մեծամասնությունը մեկնում է արտագնա աշխատանքի։

Կորոնավիրուսի թեստը պետք է  հանձնվի  թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը   հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR  կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։ 

Covid-19 տեստը պետք է  հանձնվի  միայն այն լաբորատորիաներում, որոնք ներառված են այս հավելվածում։ Հակառակ դեպքում ծրագիրը չի ընդունի։ Այսօր մի խումբ ուղեւորներ խնդրի առաջ էին կանգնել, քանի որ հանձնել էին այլ լաբորատորիաներում։ Հաշվի առնելով սա՝  «Արմենիա» ավիաընկերությունը միայն առաջին չվերթի համար անվճար կփոխի դեպի ՌԴ տոմսերը։