Բացել լրահոսը Փակել լրահոսը
45123088_303
A A
Քաղաքականություն

Ռազմական հեղաշրջում Մյանմայում

Մյանմայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել,  ձերբակալվել են երկրի նախագահ Վին Մյինը եւ Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, խաղաղության Նբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, որն զբաղեցնում Է հանրապետության պետական խորհրդականի եւ արտգործնախարարության ղեկավարի պաշտոնները: Նա համարվում էր երկրի փաստական ղեկավարը, գրում է dw.com-ը:

Երկրում իշխանությունը հանձնվել Է զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլաինի ձեռքը:

Մյանմայի Myawaddy բանակային հեռուստատեսային կապը հայտնել Է, որ երկրի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին:  

Զինվորականները հսկում են Յանգոնի վարչակազմի շենքի շրջակայքը, որտեղ տեղական ժամանակով փետրվարի լույս 1-ի գիշերն իշխանությունն անցել Է զինված ուժերի հրամանատարության ձեռքը:  Նշվում է, որ երկրում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն մեծ ընդհատումներով են աշխատում ինտերնետը եւ հեռախոսային կապը, անջատված Է հեռուստատեսությունը: