A
A
Հրդեհ Ոսկեվան գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 31-ին, ժամը 18:31-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկում (մոտ 375 քմ)։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։38-ին, մարել՝ 22։18-ին։
Այրվել ԵՆ տունը՝ գույքով և նկուղը։