Բացել լրահոսը Փակել լրահոսը
144436223_4054899177854499_801919714827894388_n
A A
Հասարակություն

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը ✨
Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա իր որդու և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Որպես նվիրական ավանդույթ այս տոնին երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
⛪️ Այսօր Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Museums of the Mother See of Holy Etchmiadzin
/Մայր Աթոռ Սուրբ Էջմինածնից Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կբերվի զորավարի մասունքակիր աջը, իսկ
Մատենադարան
ից՝ պատմական Ավետարանը:
Սուրբ Սարգսի կերպարը հանդիպում է հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում՝ քանդակագործության, որմնանկարչության և հատկապես մանրանկարչության մեջ:
? Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության անբաժանելի մաս է կազմում Անհայտ հայ նկարչի վրձնին պատկանող «Սուրբ Սարգիս» սրբապատկերը, որտեղ պատկերված է Սուրբ Սարգիսն իր որդու՝ Մարտիրոսի հետ, սպիտակ նժույգի վրա:
? Անհայտ հայ նկարիչ, 19-րդ դար
Սուրբ Սարգիս